Հունվարի 9-ին Վրաստանում սգո օր է՝ կապված Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության Գալիի շրջանում տեղի ունեցած ողբերգության հետ։ Ի նշան սգո՝ վարչական շենքերի պետական դրոշները իջեցվել են։
Հունվարի 5-ին Սաբերիո գյուղում բռնկված հրդեհի հետևանքով հինգ երեխա է մահացել։ Նրանց կհուղարկավորեն այսօր՝ հունվարի 9-ին։ Ավագ աղջիկը ութ տարեկան էր, կրտսերը մեկ տարեկան էլ չկար։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ողբերգության պատճառը եղել է անզգուշությունը։ Տատիկը որոշել է տունը տաքացնել փայտի վառարանի օգնությամբ, սակայն, ինչպես պնդում են հարազատները, կերոսինի փոխարեն սխալմամբ վերցրել է բենզինով տարան։