Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Թվիթերի» իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստան այցին և նշել, որ արդյունավետ է գնահատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները:
«Հայաստան կատարած իմ այցի շրջանակում արդյունավետ բանակցություններ են կայացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկել են երկկողմ համագործակցությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանի համար նոր խաղաղ նախաձեռնությունը և ակտիվ միջնորդությունը շարունակելու Վրաստանի պատրաստակամությունը՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման համար ավելի մեծ հնարավորություններ ստեղծելու համար»,- նշել է Ղարիբաշվիլին: