Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության ցանկացած հարցի շուրջ

1.08.2025 - 17:07 դիտում

Վրացական ղեկավարությունը պատրաստ է Եվրամիության հետ երկխոսության ցանկացած հարցի շուրջ՝ հարաբերությունները կարգավորելու համար, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք բաց ենք Եվրամիության հետ երկխոսության՝ ցանկացած հարցի շուրջ, քանի որ կարծում ենք, որ բացարձակապես ճիշտ ենք։ Մենք պատրաստ ենք վարել բաց կամ փակ շփումներ», – ասել է նա։

Պաշտոնյան դարձյալ պնդել է, որ Եվրահանձնաժողովի ներկայացրած պահանջները՝ օգոստոսի վերջին չեղյալ հայտարարել օտարերկրյա գործակալների մասին ընդունված օրենքները և ԼԳԲՏ քարոզչության արգելքը, ինչպես նաև ազատ արձակել մի քանի ընդդիմադիր առաջնորդների՝ խորհրդարանի քննչական հանձնաժողովի հետ համագործակցությունից հրաժարվելու համար, որևէ հիմք չունեն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ