Վրաստանի ողջ տարածքում վերսկսվել են բողոքի ցույցերը

1.12.2024 - 21:41 դիտում

Վրաստանի ամբողջ տարածքում շարունակվում են բողոքի ցույցերը:

Բացի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող բազմահազար ցույցերից, քաղաքացիները բողոքի ակցիաների են դուրս եկել Բաթումում, Քութայիսում, Թելավիում, Զուգդիդիում, Փոթիում, Գորիում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Քաղաքացիների դժգոհությունը հարուցել է փաստը, որ «Վրացական երազանք»-ի կառավարությունը որոշում է կայացրել կասեցրել Եվրամիության անդամակցության վերաբերյալ բանակցությունները:

Բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 28-ին, ցուցարարները հայտարարում են՝ ակցիաները կրելու են շարունակական բնույթ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ դեկտեմբերի 1-ի գիշերը ոստիկանները կիրառել էին ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, սակայն նրանց չէր հաջողվել ցրել բոլոր ցուցարարներին:

Առավոտյան ցույցը Ռուսթավելու պողոտայից տեղափոխվել էր Ճավճավաձեի պողոտա՝ Թբիլիսիի պետական համալսարանի հարևանությամբ:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ