Վրաստանի ընդդիմությունը վերսկսել է զանգվածային ակցիաները

25.05.2024 - 14:13 դիտում

Վրաստանում կրկին բողոքի ցույցեր են, դրանք անցկացվում են լուրերի ֆոնին, որ խորհրդարանը մայիսի 28-ի նիստում փորձելու է շրջանցել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց օրինագծի նկատմամբ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու կիրառած վետոն։

Ակցիայի մասնակիցները հավաքվել են պետական կառույցների շենքերի դիմաց: ԶԼՄ-ների տվյալով՝ նրանք պահանջել են չեղարկել օրինագծի ընդունումը՝ այն անվանելով  ժողովրդավարությունը խարխլող օրենք, և ազատ արձակել ավելի վաղ ձերբակալված ցուցարարներին:

Ցուցարարները պնդում են, որ ոստիկանությունը մի քանի հարյուր մարդ է ձերբակալել նախկինում Թբիլիսիում անցկացված ցույցերի ժամանակ:

Չնայած իշխող կուսակցության հայտարարություններին, որ օրենսդրական նախաձեռնության նպատակը Վրաստանի ժողովրդավարությունը և անվտանգությունը պաշտպանելն է՝ Թբիլիսիի արևմտյան գործընկերները խոստանում են վերանայել երկկողմ հարաբերությունները: Վաշինգտոնը նույնիսկ խոստացել է վիզային սահմանափակումներ կիրառել վրացի մի շարք պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ:

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ նախազգուշացրել է, որ, նրա ձևակերպմամբ, «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը չի նպաստում Վրաստանի եվրոպական ձգտումներին:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ