Վրաերթ Այնթապ գյուղի վարչական տարածքում

Հրաչ Սահակյան 16.10.2020 - 21:01
16.10.2020 - 21:01 դիտում

Հոկտեմբերի 16-ին, ժամը 17:19-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Մասիս քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ` Տաթևիկ Մ․, ծնված 1988 թ.) Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին՝ Այնթապ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել Գագիկ Ա․-ին (ծնված 1948 թ.), ով տեղում մահացել է:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ