Վստահ եմ՝ Թուրքմենստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել. Գուրբանգուլի Բերդիմուհամեդով

21.09.2024 - 15:02 դիտում

Թուրքմենստանի Միլի մեջլիսի Հալք Մասլահաթիի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր երկրի ամբողջ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

Վստահ եմ, որ Թուրքմենստանի և Հայաստանի միջև անկեղծության, փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման վրա հիմնված հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել և ամրապնդվել։

Օգտվելով այս հաճելի առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու գործունեության մեջ»։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ