ՎԶԵԲ տարեկան ժողովը 2024 թ. տեղի է ունենալու Հայաստանում

Գոհար Ստեփանյան 5.04.2021 - 20:58
5.04.2021 - 20:58 դիտում

2024 թ. Հայաստանը հյուրընկալելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովը՝ տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում:

«Տարեկան ժողովի շրջանակներում ավանդաբար կայանում են հատուկ ներդրումային նիստեր (investment outlook session), որտեղ երկրները ներկայացնում են իրենց ներդրումային հնարավորությունները։

Միջոցառումը գործարար համայնքի համար լավ հնարավորություն է ֆինանսական ու կորպորատիվ ընկերությունների գործադիր ղեկավարների, բարձրաստիճան պետական պաշտոնյաների և այլ ոլորտների՝ ավելի քան 2000 ներկայացուցիչների հետ նոր կապեր հաստատելու տեսանկյունից:

Միջոցառման ընթացքում ակտուալ թեմաների շուրջ բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում, և որոշումներ են կայացվում Բանկի զարգացման ռազմավարության շուրջ:

Ըստ պայմանավորվածության՝ Հայաստանը պետք է հյուրընկալեր ժողովը 2021 թ., սակայն, հաշվի առնելով, որ այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ՎԶԵԲ կառավարիչների խորհուրդը որոշում է կայացրել այն անցկացնել առցանց, արդյունքում՝ Երևանում տարեկան ժողովը կկայանա 2024 թ.»,- գրել է նա:

 

❗ 2024թ. Հայաստանը հյուրընկալելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովը:

✅ Տարեկան ժողովի…

Опубликовано Tigran Avinyan / Տիգրան Ավինյան Понедельник, 5 апреля 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ