Մարտի 29-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան Մեղրի Մ2 միջպետական ավտոճանապարհի Վեդու կամրջի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «ZIL MMZ-554M» և «KAMAZ -53212» մակնիշի բեռնատարները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով ավտոմեքենաները կողաշրջվել են, 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն: Կողաշրջման հետևանքով «ZIL»-ի վրա բարձված ավազը թափվել է:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: