Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում

Աստղիկ Խաչատրյան 22.11.2024 - 22:47
22.11.2024 - 22:47 դիտում

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում։

Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջինիս անվան հետ կապված կոռուպցիոն շահարկումների մասին ահազանգերին:

«Ուզում եմ ասել, որ 2020 թվականին, կամ ավելի ուշ Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար: Եվ այդ նույն զանգերը ես ստացել եմ նաև այն ժամանակ և շատ խորը ուսումնասիրություն է իրականացվել, հիմնավոր ձևով հերքվել են: Հետագայում նա նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալ, և որոշ ժամանակ առաջ այդ մասին քննարկումներ եղել են:

Այդ ահազանգերը նորից վերակենդանացել են և ևս մեկ անգամ ստուգվել ու հերքվել են: Հիմա ևս մեկ անգամ կստուգվեն դրանք: Երբ որ այդ ահազանգերը կրկին հերքվեն, իմ մտադրությունը կդառնա իրականություն»,- ասաց վարչապետը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ