Վարչապետը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին

27.06.2025 - 16:48 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել նեղ կազմով, այնուհետև ընդլայնված կազմով նիստը:

Քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության օրակարգային տարբեր հարցեր: Ստորագրվել են երրորդ երկրների հետ հետագա փոխգործակցությանը վերաբերող փաստաթղթեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ