Գյումրու Վանուշ Խանամիրյանի անվան «Վարդևանյան» պարի թատրոնն իր գործունեությունը Ախուրյանի Ղարիբջանյան համայնքում սկսել էր դեռ ամիներ առաջ: Բնակավայրից շուրջ 3 տասնյակ սաներ այս ընթացքում հասցրել են հաջողություններ գրանցել, օրերս արդեն Ղարիբջանյանում բացվեց փորձասրահ, ապահովվեց հնարավորություն ավելի լավ պայմաններում իրականացնել աշխատանքներ: