Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

Աննա Կոստանյան 7.09.2021 - 16:49
7.09.2021 - 16:49 դիտում

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` հայտնաբերել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն:

Նրա ինքնությունը կհաստատվի  ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում՝ փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1659 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ