Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բահրեյնում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում՝ կարիերայում առաջին անգամ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը:
25-ամյա հայ ծանրորդը նվաճել է նաև պոկում վարժության փոքր ոսկե մեդալը: Պոկում վարժությունում Լալայանը հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 206, ապա 211 և 215 կգ կշռող ծանրաձողերը, իսկ հրում վարժությունում 252 կգ արդյունքով փոքր բրոնզե մեդալ է նվաճել:
Պոկում վարժությունում Մինասյանը 210 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ է նվաճել, իսկ հրում վարժությունում բավարարվել է 4-րդ տեղով՝ 245 կգ կշռող ծանրաձողը կարողանալով հրել միայն երրորդ մոտեցմամբ: