Վանաձորում հրդեհ է բռնկվել ինքնաշեն թիթեղյա տնակում

Աստղիկ Խաչատրյան 24.01.2025 - 23:24
24.01.2025 - 23:24 դիտում

Հունվարի 24-ին՝ ժամը 19:22-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում այրվում է չբնակեցված տնակ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայում գտնվող ինքնաշեն թիթեղյա տնակում (մոտ 72 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։50-ին, մարվել՝ 20։27-ին։ Այրվել են տնակի առաստաղից՝ մոտ 15 քմ, պատից՝ մոտ 10 քմ հատված և մոտ 20 քմ հատված՝ ջերմահարվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ