Վալենսիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 92-ի

Աստղիկ Խաչատրյան 30.10.2024 - 22:50
30.10.2024 - 22:50 դիտում

Իսպանիայի Վալենսիա քաղաքում հեղեղումների հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 92-ի, հաղորդում է շրջանի արտակարգ օգնության ծառայությունը X-ի միկրոբլոգում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դանա» փոթորիկն ավերածություններ է գործել Իսպանիայում։ Փոթորկի ազդեցությունը զգացվել է երկրի մի քանի շրջանում, հատկապես՝ Անդալուսիայում և Հարավային Կատալոնիայում։ Առատ տեղումների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով Վալենսիայում տագնապի կարմիր ռեժիմ է հայտարարվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ