Սևան քաղաքի Շորժայի թերակղզու մոտակայքում ավտոմեքենա է այրվում

Գոհար Ստեփանյան 25.09.2020 - 10:43
25.09.2020 - 10:43 դիտում

Սեպտեմբերի 25-ին, ժամը 01:05-ին Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան քաղաքի Շորժայի թերակղզու մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Արտանիշի հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ M-14 ավտոճանապարհի 45-րդ կմ-ին՝ Արտանիշ և Ջիլ գյուղերի միջանկյալ հատվածում, «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրյա արգելապատնեշին և այրվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։05-ին, մարվել՝ 02։10-ին։

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ