ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Սրբուհի Գալյանը նշանակվել է արդարադատության նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սրբուհի Գալյանին նշանակել արդարադատության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։
2020 թվականի սեպտեմբերի 1-ին նա նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Դատախազությունում վերջինս համակարգում էր ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը։
Նոյեմբերի 4-ին Սրբուհի Գալյանն ազատվել էր գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: