Ստվերային իրավիճակը՝ աշխատողների գրանցման և իրենց աշխատավարձերի հայտարարման, 2018-ից հետո նվազել է. Վահե Հովհաննիսյան

Աստղիկ Խաչատրյան 17.06.2025 - 11:28
17.06.2025 - 11:28 դիտում

Ստվերային իրավիճակը՝ աշխատողների գրանցման և իրենց աշխատավարձերի հայտարարման, 2018 թվականից հետո նվազել է, և սրան նպաստել են այնպիսի քաղաքականությունները, որոնց արդյունքում աշխատողներն իրենց գործատուներին ստիպել են, որ աշխատավարձը ճիշտ գրանցվի, օրինակ, հիփոթեքի վերադարձի հնարավորությունից օգտվելու համար: Այդ մասին Ազգային ժողովի՝ հունիսի 17-ի նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի դիտարկմանը, թե մասնավոր սեկտորում համատարած է իրական աշխատավարձից ավելի ցածր թիվ գրանցելը:

«Թվայնացման գործիքներն օգտագործելով՝ պետք է մեր ստուգումների և հայտնաբերման թիրախայնությունը մեծացնենք, բայց մյուս կողմից՝ նաև ապագայում պետք է մեծացնենք աշխատողներին վերադարձվող գումարների քանակը, չափը, որպեսզի նաև տակից ճնշում լինի, և այստեղ այս մեխանիզմը ճիշտ աշխատի:

Կարծում եմ՝ հարցը լուծելու ճիշտ ճանապարհն այդպիսին է, թեև չեմ համարում, որ երևույթը համատարած բնույթ է կրում»,- ասաց նախարարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ