Ստեփան Գևորգյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Հրաչ Սահակյան 20.10.2020 - 22:05
20.10.2020 - 22:05 դիտում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի Ստեփան Գրիգորի Գևորգյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ստեփան Գրիգորի Գևորգյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում», – ասված է նախագահի հրամանագրում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ