Ստեփանծմինդա-Լարս հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը պետք է իրականացվի անկանգառ ռեժիմով

Աննա Կոստանյան 19.02.2025 - 12:48
19.02.2025 - 12:48 դիտում

Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտի և շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոմոբիլային ճանապարհի Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստ)-Կոբի հատվածներում, ձնահոսքի բարձր վտանգով պայմանավորված, ժամանակավոր սահմանափակվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների տեղաշարժը, իսկ Ստեփանծմինդա-Լարս հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը պետք է իրականացվի անկանգառ ռեժիմով։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Ավտոմեքենաների նշված ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ