Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի են ունենում ԱԻՊԾ սակրավորական խմբերի կողմից հայտնաբերված ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում։
«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Պարզաբանումների համար զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն», – գրված է հաղորդագրությունում։
Նշենք, որ անցած 3 օրերին Ստեփանակերտի մերձակայքում ավելի քան 500 կասետային զինամթերք է ոչնչացվել: