Ստամբուլում ռուս-ամերիկյան հերթական բանակցությունները տևել են մոտ 6 ժամ

Աստղիկ Խաչատրյան 10.04.2025 - 20:20
10.04.2025 - 20:20 դիտում

Ստամբուլում տեղի են ունեցել ռուս-ամերիկյան հերթական բանակցությունները, որոնք տևել են մոտ 6 ժամ:
Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը, ամերիկյան պատվիրակությունը՝ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի տեղակալ Սոնատա Քոուլթերը: Հանդիպման օրակարգում է եղել երկու երկրի դիվանագիտական առաքելությունների աշխատանքի կարգավորումը:
Պետքարտուղարության տվյալով՝ Մոսկվայի և Վաշինգտոնի ներկայացուցիչները քննարկել են դիվանագիտական հարաբերություններում առկա խնդիրները վերացնելու նպատակով առաջիկայում նոր հանդիպում կազմակերպելու, ինչպես նաև դիվանագիտական առաքելությունների աշխատանքների համար բանկային ծառայությունների մատուցման հնարավորությունը:
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը կառուցողական է որակել ստամբուլյան բանակցությունները:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ