Ստամբուլում իրար հետևից 2 երկրաշարժ է տեղի ունեցել

Աննա Կոստանյան 23.04.2025 - 14:47
23.04.2025 - 14:47 դիտում

Ստամբուլում 4,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Այս մասին հայտնում է Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը»:

Երկրաշարժը տեղի է ունեցել 7 կմ խորության վրա եւ զգացվել է Մարմարա ծովում:

Լրատվամիջոցները հայտնում են նաև երկրորդ երկրաշարժի մասին, որը տեղի է ունցել քիչ առաջ Ստամբուլի մերձակայքում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ:

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ