Սպիտակ տան Անվտանգության խորհուրդն անդրադարձել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրադրությանը

Աստղիկ Խաչատրյան 20.09.2023 - 05:27
20.09.2023 - 05:27 դիտում

ԱՄՆ Սպիտակ տան Անվտանգության խորհրդի խոսնակը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններով:

«Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք վատթարացնում են առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը, և ներգրավվել Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների հետ երկխոսությանը»,- նշել է Էդրիեն Ուոթսոնը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ