Սուրեն Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են

Աննա Կոստանյան 5.04.2021 - 14:22
5.04.2021 - 14:22 դիտում

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը:

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ:

Սուրեն Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել մարտի 29-ին: «Արմենպրես»-ի տեղեկություններով` Գրիգորյանի կողմից մանդատը վայր դնելը պայմանավորված է գործադիր մարմնում աշխատանքի անցնելու առաջարկով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ