Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին կալանավորվել է

1.06.2022 - 22:41 դիտում

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, կալանավորվել է։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակել է որոշումը։

Խաչատրյանը մեղադրվում է զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու, իշխանության ներկայացուցչին դիմադրելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր կալանավորվել է նաև Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը:

Հիշեցնենք՝ Սարգսյանը, Խաչատրյանը և ևս 6 անձ ձերբակալվել էին մայիսի 30-ին Կառավարության 3-րդ շենքի մոտ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների համար:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ