Freenews.am-ը գրում է՝ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը Չինաստանի բանակին կոչ է արել պատրաստվել պատերազմի: Այս մասին հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ Չինաստանի ղեկավարը չի հստակեցրել, թե ում հետ պետք է պատերազմի բանակը:
«Մենք պետք է ելնենք ներկա իրավիճակից և ունենանք հեռահար հայացք, լրջորեն ուսումնասիրենք և լուծենք տարաձայնություններն ու իրական կարիքները, ինչպես նաև ծրագրենք ուժեղացնել ծովային հետևակը»,- ասել է նա Չաոչժոու քաղաքում ծովային հետևակի տեսչական ստուգման ժամանակ: