Սիլիկյան թաղամասից Նորաշեն տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

Աննա Կոստանյան 1.01.2024 - 13:41
1.01.2024 - 13:41 դիտում

Հունվարի 1-ին` ժամը 05։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասից Նորաշեն թաղամաս տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

Պարզվել է, որ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը, արգելապատնեշին, գլորվելով հայտնվել կամրջի տակ և բռնկվել. վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:22-ին, մարվել՝ 06:39-ին։ Այրվել է ավտոմեքենան։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ