Սահմանազատման հարցերով հանձնաժողովների հերթական հանդիպումը տեղի կունենա հունվարին. Ալիև

7.01.2025 - 23:49 դիտում

Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցերով բանակցությունների ևս մեկ փուլ տեղի կունենա հունվարին։ Տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այս ամիս, ամեն դեպքում, մեր նախաձեռնությամբ պետք է տեղի ունենա սահմանազատման հարցերով հայկական ու ադրբեջանական հանձնաժողովների հերթական հանդիպումը՝ այս հարցի լուծումը շարունակելու համար»,- ասել է նա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ