Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Աննա Կոստանյան 18.08.2021 - 13:39
18.08.2021 - 13:39 դիտում

Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Շինարարությունը մեկնարկել է այս տարվա գարնանը։

Նոր կամրջի շինարարությունը հայ-վրացական համատեղ ծրագիր է‚ որը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։

Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ