Ռուս խաղաղապահները սկսել են ջուր մատակարարել Ասկերանի երեք բնակավայրերի բնակիչներին

Աննա Կոստանյան 21.11.2020 - 17:43
21.11.2020 - 17:43 դիտում

Ռուսաստանի խաղաղապահներն սկսել են մարդասիրական օգնություն ցույց տալ Արցախի բնակչությանը՝ ջուր մատակարարելով Ասկերանի շրջանի բնակավայրեր, որոնց ջրհորները ցամաքել են:

Վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողներին հայտնել է սննդի կառավարման սպա Դմիտրի Պաշկինը:

«Խաղաղապահ ուժերը նախատեսված են ոչ միայն հակամարտող կողմերին զսպելու, այլև տեղաբնակներին օգնություն ցույց տալու համար: Ասկերանի շրջանից մեզ են դիմել մաքուր խմելու ջրի բացակայության հարցով: Այդ իսկ պատճառով մենք այստեղ ենք. եկել ենք օգնելու: Սա մեկանգամյա ակցիա չէ: Մենք պարբերաբար օգնելու ենք տեղի բնակիչներին մաքուր խմելու ջուր բերելու հարցում»,-նշել է Պաշկինը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ