ՊԵԿ նախագահը հանդիպել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային ղեկավարի հետ Քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային ղեկավար Ջենիֆեր Սվիդերի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերը գոհունակություն են հայտնել համագործակցության առկա մակարդակից և անդրադարձել համատեղ իրականացվող ծրագրերի հետագա քայլերին ու միջոցառումներին։ Հանդիպմանը քննարկվել է Արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության աջակցությամբ ՊԵԿ շնագիտական կենտրոնում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի ընթացքը: Նրանք հույս են հայտնել, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 2022 թվականի ընթացքում և այն նոր հնարավորություններ կընձեռի ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությանն առավել արդյունավետորեն իրականացնել ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարը: Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանը հատկապես կարևորել է գործընկերների կողմից շարունակական տրամադրվող տեխնիկական աջակցությունը` ուղղված մաքսային ծառայողների վերապատրաստմանը և լավագույն փորձի ուսումնասիրմանը։ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Ջենիֆեր Սվիդերին՝ տարածաշրջանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրան իր նոր առաքելությունում: Կոմիտեի ղեկավարը միաժամանակ շնորհավորել է Իմեդա Ցիցիաշվիլիին՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ և պատրաստակամություն հայտնել համագործակցել հետագա ծրագրերի իրականացման շուրջ:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
🇦🇲🇺🇸Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության…
Опубликовано ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia Понедельник, 22 августа 2022 г.