Ռուսաստանում փակվել է Իսլանդիայի դեսպանությունը

Աննա Կոստանյան 1.08.2023 - 14:52
1.08.2023 - 14:52 դիտում

Մոսկվայում Իսլանդիայի դեսպանությունը այսօրվանից՝ օգոստոսի 1-ից, դադարեցրել է աշխատանքը։ Դեսպանատան շենքի բոլոր տեղեկատվական ցուցանակները ապամոնտաժվել են, իսկ դրոշի ձողից հանվել է երկրի դրոշը։

Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների խոսքով՝ իրերը շենքից դուրս են բերվել դեռևս երեք օր առաջ։

Նշենք, որ հունիսի 9-ին Իսլանդիայի կառավարության կայքում հաղորդագրություն էր հայտնվել այն մասին, որ Իսլանդիան Ռուսաստանից պահանջել է սահմանափակել Ռեյկյավիկում դեսպանատան գործունեությունը և իջեցնել դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը։ Հայտարարության համաձայն՝ Իսլանդիայի արտգործնախարար Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրը որոշում է կայացրել նաև օգոստոսի 1-ից կասեցնել Մոսկվայում դեսպանատան գործունեությունը։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն իջեցնելու Իսլանդիայի որոշումը տապալում է ռուս-իսլանդական փոխգործակցության ամբողջ համալիրը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ