Ռուսաստանում ինտերնետի աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել

Աստղիկ Խաչատրյան 14.01.2025 - 20:14
14.01.2025 - 20:14 դիտում

Ռուսաստանում ինտերնետի  աշխատանքի խոշոր խափանում է տեղի ունեցել: Խնդիրներ են առաջացել բազմաթիվ կայքերի և ծառայությունների, ինչպես նաև օպերատորների, այդ թվում «Բիլայն»–ի, «Մեգաֆոն»–ի աշխատանքներում:

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

Որոշ օգտատերեր դժվարություններ են ունեցել «Յանդեքս»–ի, «Գուգլ»–ի որոնման համակարգերից, նաև «Տելեգրամ»–ից օգտվելիս:

Անհասանելի է նաև ցանցային խնդիրների մոնիթորինգի Сбой.рф կայքը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ