Ռուսաստանում ադրբեջանական կազմակերպված հանցավոր խմբի վեց անդամ է ձերբակալվել

Աստղիկ Խաչատրյան 22.01.2025 - 19:56
22.01.2025 - 19:56 դիտում

ՌԴ Տվերի մարզում 6 ադրբեջանցի է ձերբակալվել անօրինական գործունեություն իրականացնելու համար։

Ինչպես հայտնել են ռուսական լրատվամիջոցները, ամբաստանյալները երկար ժամանակ զբաղվել են առանց մակնշման ծխախոտի և ալկոհոլի վաճառքով։

Իրավապահները Կոմինտերնի փողոցում և Ցանովա բուլվարում գտնվող նրանց պահեստներից առգրավել են հայտնի ապրանքանիշերի օղի, վիսկի, կոնյակ և տեկիլա:

«Կեղծ ալկոհոլային խմիչքների և ծխախոտի վաճառքով զբաղվող կազմակերպված հանցավոր խմբի գործունեությունը, որը բաղկացած է եղել թվով վեց ադրբեջանցիներից, ամբողջությամբ դադարեցվել է»,- հայտնել են իրավապահները։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ