Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել

4.02.2023 - 15:27 դիտում

Ռուսաստանը և Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ուկրաինայի հետ բանակցությունների արդյունքում վերադարձվել է ՌԴ Զինված ուժերի 63 զինծառայող։

Ռուսական կողմը հայտնել է, որ գերիների փոխանակումը հնարավոր է դարձել Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարության միջնորդական ջանքերի շնորհիվ:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն էլ հայտնել է, որ գերիների փոխանակման ընթացքում Կիևը վերադարձրել է իր 116 զինծառայողին, որոնցից երկուսը սպաներ են, մյուսները՝ շարքայիններ և սերժանտներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ