Sky News Arabia-ին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Իրանն իրավունք ունի զարգացնել սեփական քաղաքացիական միջուկային ծրագիրը և օգտագործել միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը, ինչպես նախորդ տարիներին, պատրաստ է Իրանին տրամադրել անհրաժեշտ օգնություն և աջակցություն խաղաղ ատոմի զարգացման գործում։
Պուտինի կարծիքով՝ Իրանում միջուկային զենքի մշակումն արգելող ֆեթվայի ընդունումը մեծ նշանակություն ունի։
Ռուսաստանի նախագահը նշել է՝ թե՛ Իրանը, թե՛ Իսրայելը պետք է մասնակցեն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու բանակցային գործընթացին։
Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը որևէ երկրի, այդ թվում՝ Իրանի կողմից: