Ռուսական աղբյուրները հայտնում են Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հերթական հարվածի մասին

Աննա Կոստանյան 5.05.2023 - 13:20
5.05.2023 - 13:20 դիտում

Մայիսի 5-ի առավոտյան Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, գրում է Meduza-ն։ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների համաձայն՝ հրդեհի մակերեսը կազմել է 60 քմ է, զոհեր և վիրավորներ չկան։ Երկու օրվա ընթացքում սա արդեն երկրորդ նման դեպքն է Իլսկի նավթավերամշակման գործարանում։ Մայիսի 4-ի գիշերը հաղորդվել էր չորս անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին, ինչի հետևանքով կրակը տարածվել էր 400 քմ տարածքում։ Հավելենք, որ ՌԴ տարածքում անօդաչուների հարձակումների մասին հաղորդումները վերջին շրջանում հաճախակիացել են Ուկրաինայի կողմից նախապատրաստվող հակահարձակման տեղեկությունների ֆոնին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ