Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը

Աստղիկ Խաչատրյան 18.11.2024 - 21:10
18.11.2024 - 21:10 դիտում

Համաշխարհային առաջնորդները հավաքվել են Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովին, որի ընթացքում անդամ պետությունները պատրաստվում են քննարկել տնտեսական համագործակցության և միջազգային քաղաքականության հարցերը:

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ համաժողովին կմասնակցի ավելի քան 40 երկիր՝ G20-ի անդամները, ինչպես նաև զարգացող տնտեսություններ ունեցող պետություններ։ Ռուսաստանի նախագահը կրկին մասնակիցների թվում չէ, երկիրը ներկայացնում է ԱԳՆ ղեկավարը։ Սպասվում է, որ գագաթնաժողովի ավարտին կընդունվի համատեղ հռչակագիր:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Բրազիլիա ժամանելուն պես հայտարարել է, որ G20 երկրները, որոնք ունեն հսկայական տնտեսական ու դիվանագիտական ազդեցություն, պետք է դա օգտագործեն աշխարհի հիմնական խնդիրները լուծելու համար:

Բրազիլիայի նախագահությունն առանձնացրել է երեք առաջնահերթություն, որոնք պետք է քննարկվեն՝ սովի դեմ պայքար, անցում վերականգնվող էներգիայի աղբյուրներին և միջազգային ինստիտուտների բարեփոխում։

Այս տարվա համաժողովը տեղի է ունենում նաև երկու խոշոր՝ ուկրաինական և մերձավորարևելյան պատերազմների ֆոնին: Այս հարցերը նույնպես անխուսափելիորեն կքննարկվեն գագաթնաժողովում, ինչպես նաև Դոնալդ Թրամփի հաղթանակը ԱՄՆ նախագահի ընտրությունում, գրում է Euronews-ը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ