ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-ին կժամանի Հայաստան

Աննա Կոստանյան 12.05.2022 - 16:26
12.05.2022 - 16:26 դիտում

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-ին կժամանի Հայաստանի Հանրապետություն:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «e-gov.am» կայք էջից:

Վարչապետը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը՝ համաձայն պետական արարողակարգի:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ