ՌԴ ՊՆ-ն ՄԱԿ-ին կոչ է արել «Սլավյանսկում թույլ չտալ Կիևի քիմիական սադրանքը»

25.07.2022 - 20:28 դիտում

«Կիևը Սլավյանսկում սադրանք է պատրաստել հեքսանով. նավթի և ճարպերի գործարանում Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները ծրագրում են մոտ օրերս պայթեցնել ավելի քան 120 տոննա թունավոր նյութով տարաներ։ Սլավյանսկի և հարակից բնակավայրերի բոլոր բնակելի թաղամասերը կլինեն վտանգի գոտում»,- հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գեներալ-գնդապետ, ազգային կառավարման կենտրոնի պետ Միխայիլ Միզինցևը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սլավյանսկում Կիևի քիմիական սադրանքի արդյունքում կզոհվեն Սլավյանսկում բնակվող տասնյակ հազարավոր քաղաքացիներ, ինչպես նաև քաղաքում տեղակայված ուկրաինական զինված կազմավորումների զինվորականներ»,- զգուշացրել է գեներալը:

«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը անհապաղ ազդել ուկրաինական իշխանությունների վրա և միջոցներ ձեռնարկել սադրանքը կանխելու ուղղությամբ»,- ասել Միզինցևը։

Հեքսանը հզոր նեյրոտոքսին է և քաղցկեղածին: Այն գրգռում է մաշկը, ազդում թոքերի վրա, գործում է որպես ուժեղ թմրամիջոց, առաջացնում է քնկոտություն, գլխապտույտ, ոտքերի թմրություն, կենտրոնական նյարդային համակարգի դեպրեսիա և գրգռում աչքերը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ