ՌԴ-ն և Ուկրաինան գերիների հերթական փոխանակումն են իրականացրել

20.06.2025 - 16:39 դիտում

Հունիսի 20-ին, համաձայն հունիսի 2-ին Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների, տեղի է ունեցել գերիների փոխանակման հերթական փուլը: Ռուսաստանցի զինծառայողների մի խմբի վերադարձրել է հայրենիք։ Փոխարենը՝ ռուսական կողմն Ուկրաինայի զինված ուժերից մի խումբ ռազմագերի է հանձնել: Նույն օրը կողմերը շարունակել են վիրավորների փոխանակումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Այս պահին ռուսաստանցի զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանք ստանում են հոգեբանական և բժշկական օգնություն։ Նրանք կտեղափոխվեն Ռուսաստան՝ պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում բուժման և վերականգնման համար՝ գրում է լրատվական գործակալությունը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ