ՌԴ Անվտանության Դաշնային ծառայությունը բացահայտել է խալիֆայության ստեղծման կոչ անող ահաբեկիչների

Աննա Կոստանյան 23.10.2020 - 14:18
23.10.2020 - 14:18 դիտում

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է տեսանյութ՝ Դաղստանում և Կարաչաևո-Չերկեսիայում ահաբեկիչների կալանավորումից:

Ավելի վաղ անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդել էր, որ Կարաչաևո-Չերկեսիայում և Դաղստանում կանխվել է «Աթ-Թաքֆիր Վալ-Հիջրա»-ից միջազգային ահաբեկիչների երկու բջիջների գործունեությունը, որոնք կոչ են արել մերժել աշխարհիկ իշխանությունները և խալիֆայություն կառուցել: Իսլամիստներից առգրավվել են երեք նռնակ, երեք ատրճանակ, տարբեր տրամաչափի պարկուճներ, սառը զենքեր, ինչպես նաև ծայրահեղական գրականություն:

Անվտանգության աշխատակիցը շեշտել է, որ ծայրահեղական գաղափարախոսության տարածումը քաոսի կհանգեցնի: Դրան ի պատասխան կալանավորը պնդել է. «Ոչ, քաոս չի լինի, ընդհակառակը՝ կարգուկանոն կլինի»:

Օպերատիվ ծառայողները մտնում են մասնավոր տարածք, տներ, բերման ենթարկում արմատականներին: Դաղստանում ձերբակալություններից մեկի ժամանակ նրանք ստիպված են եղել կոտրել բազմաբնակարան շենքի բնակարանի դուռը:

0 մեկնաբանություն
0

Թողնել Մեկնաբանություն

 

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ