Ռաֆայել Գևորգյանը վարչապետի որոշմամբ նշանակվել է ՊԵԿ փոխնախագահ

1.06.2024 - 11:38 դիտում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռաֆայել Գևորգյանին ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ նշանակելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ռաֆայել Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Մայիսի 30-ին վարչապետի մեկ այլ որոշմամբ Ռաֆայել Գևորգյանն ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ