Ջրհեղեղ Փարիզում. Սեն գետը դուրս է եկել ափերից

Աննա Կոստանյան 3.02.2021 - 17:09
3.02.2021 - 17:09 դիտում

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Սեն գետը դուրս է եկել ափերից: Այս մասին ասվում է ТСН-ի սյուժեում, գրում է korrespondent.net կայքը:

Սենի ջրի մակարդակը բարձրացել է 4 մետրով: Ջրհեղեղի պատճառով Փարիզի իշխանությունները փակել են ափամերձ մի քանի հատված: Որոշ փողոցներ և գետնանցումներ նույնպես արգելափակված են:

Փարիզում հայտարարել են վտանգի «դեղին» աստիճան: Կանխատեսվում է, որ ջրի մակարդակը կարող է բարձրանալ ևս 1 մետրով:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ