ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հանդիպել է անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին։ Այդ մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Ներկայացրել եմ որոնողական աշխատանքներ իրականացնելու մեր մարտավարական քայլերը` վստահեցնելով որ չենք խնայել և չենք խնայի մեր ուժերը` հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու, նրան հայտնաբերելու համար։ Տոկունություն, ուժ և կորով եմ հայտնել վերջիններիս»,- գրել է նա։
Այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հանդիպել եմ անհետ կորած համարվող քաղաքացի Վանիկ Ամիրխանյանի որդուն և…
Опубликовано Արմեն Փամբուխչյան/Armen Pambukhchyan Четверг, 18 августа 2022 г.