Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Ղրիմի կամուրջ, վերանորոգման աշխատանքների մասին նրան զեկուցել է փոխվարչապետ Մարատ Հուսնուլինը։
Պետության ղեկավարը նստել է ղեկին և Հուսնուլինի ընկերակցությամբ անձամբ անցել կամրջի վրայով՝ վերականգնված գոտիով։
Ղրիմի կամրջի վրա ահաբեկչությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին։ Ռուսական իշխանությունների գնահատմամբ՝ դրա հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։
Տեսանյութը տարածել է Ռիա Նովոստին։