Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

8.05.2025 - 16:46 դիտում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Իսրայելի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։

Ռուսաստանի Դաշնության նախագահն ընդգծել է, որ երկրները սրբորեն հարգում են ուս ուսի տված, նացիստական զավթիչների դեմ խիզախորեն կռված և  թիկունքում անձնուրաց աշխատած  հայրերի ու պապերի փառավոր սխրագործությունների և մեծ զոհաբերությունների հիշատակը:

«Մեր սուրբ պարտքն է զգույշ պահպանել հաղթողների սերնդի ժառանգությունը: Հետևաբար, շատ կարևոր է անզիջում կերպով ճնշել մեր ընդհանուր պատմությունը խեղաթյուրելու, նացիստների և նրանց հանցակիցների ոճրագործությունները սպիտակեցնելու կամ մոռացության մատնելու ցանկացած փորձ»,- նշել է Պուտինը։

Օտարերկրյա պետությունների ղեկավարներին և քաղաքացիներին ուղղված իր շնորհավորական ուղերձում ՌԴ նախագահը սրտանց շնորհավորանքներ և անկեղծ երախտագիտության խոսքեր է փոխանցել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին և ներքին ճակատի աշխատակիցներին՝ մաղթելով նրանց քաջառողջություն, բարեկեցություն և երկարակեցություն, ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ