Պոմպեո. Արտաքին դերակատարները չպետք է «յուղ լցնեն»

Հրաչ Սահակյան 21.10.2020 - 19:54
21.10.2020 - 19:54 դիտում
mediamax.am -ը գրում է՝  ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այսօր ասել է, որ արտաքին դերակատարները չպետք է «յուղ լցնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա»:

Այդ մասին նա ասել է Վաշինգթոնում կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով ուրբաթ օրը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ իր հանդիպման մասին հարցին: Պոմպեոն ասել է, որ «գործ ունենք բարդ իրավիճակի հետ», որը կարգավորելու համար արտաքին ուժերը չպետք է «յուղ լցնեն» հակամարտության վրա, ինչպես նաեւ զենք մատակարարեն, որպեսզի կողմերը կարողանան դիվանագիտական լուծում գտնել:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ